Encyclopedia

Կոնգոյի հանրապետություն

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բրազավիլ
Տարածքը՝ 342 հզ. կմ2
Բնակչությունը՝ 4 մլն
Պետական լեզուն՝ ֆրանսերեն
Դրամական միավորը՝ աֆրիկյան ֆրանկ

 

Կոնգոն (մինչև 1997թ.՝ Զաիր) գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում: Մեծությամբ աֆրիկյան երկրներից երրորդն է՝ Սուդանից և Ալժիրից հետո: Մակերևույթը լեռնային է: Ամբողջ տարածքով հոսում է Աֆրիկայի ամենաջրառատ գետը՝ Կոնգոն, որն ունի մշտադալար անտառներով ծածկված մեծ ջրհավաք ավազան: Կլիման հասարակածային է, ուստի տարվա եղանակներն արտահայտված չեն. կլոր տարին հավասարաչափ տաք է, հաճախակի են տեղատարափ անձրևները: 
Կոնգոն երկար տարիներ եղել է Բելգիայի գաղութը՝ Բելգիական Կոնգո անունով: 1960 թ-ի հունիսի 30-ին այն հռչակել է իր անկախությունը, իսկ 1997 թ-ին Լորան Կաբիլայի իշխանության գլուխ գալուց հետո վերանվանվել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն:
Կոնգոյում ապրում են շուրջ 200 ժողովուրդներ, որոնցից յուրաքանչյուրը խոսում է իր լեզվով: 
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունն են (արդյունահանում են պղինձ, ցինկ, անագ, ոսկի, արծաթ): Կան նաև սննդի, տեքստիլ, փայտամշակման ձեռնարկություններ: Մշակում են սուրճ, եգիպտացորեն, ցորեն, բատատ, գետնանուշ, շաքարեղեգ, կակաո և այլն: 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.